Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրում է Թուրքիայի տնտեսության անկման մեջ

Հրապարակող՝

Թուրքիայում ՏԻՄ ընտրությունների նախաշեմին ձերբակալություններ են եղել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անցյալ տարվա տնտեսական ճգնաժամը երկրում առաջացրել են արևմտյան երկրները, մասնավորապես Միացյալ Նահանգները:

Խոսքը 2018 թվականի օգոստոսին երկրում ստեղծված իրավիճակն է: Թուրքիայից ալյումինի և պողպատի մաքսերի կրկնակի ավելացման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հետևանքով թուրքական լիրայի փոխարժեքը նվազել է դոլարի նկատմամբ` թարմացնելով պատմական նվազագույնը:

«Թուրքիայի արժութային շուկայում 2018 թվականի օգոստոսյան մանիպուլյացիաների հետևում կանգնած են մի շարք արևմտյան երկրների, հիմնականում Միացյալ Նահանգների փորձերը` ճնշում գործադրելու Անկարայի վրա», – ասել է Էրդողանը:

Ամենաթարմ