«Երեկ Հրապարակ թերթը սուտ լուր է տարածել», – Արմեն Գրիգորյան

Հրապարակող՝

armen grigoryan

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ «Հրապարակ» թերթը սուտ լուր է տարածել իր վերաբերյալ։

«Երեկ Հրապարակ թերթը սուտ լուր է տարածել, որ ես օգտվում եմ Գոլդս Ջիմ մարզահամալիրի VIP փաթեթից, որի արժեքը 1 միլիոն 200 հազար դրամ է:

Իրականում ես օգտվում եմ Գոլդս Ջիմ մարզահամալիրի այն փաթեթից, որի արժեքը 14 ամսվա համար կազմում է 420 000 դրամ: Ավելին, ես այդ մարզասրահ այցելում եմ ոչ թե 4 տարի, այլ՝ 6», – նշել է Գրիգորյանը։

Ամենաթարմ