fbpx
Առողջապահություն

8 երեխաները թունավորվել են հավի մսից․ ArmTimes

Ինչպես արդեն հայտնի էր դարձել, երեկ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել 8 երեխա՝ սննդային թունավորման կասկածանքով։

«Հայկական Ժամանակի» տեղեկություններով՝ երեխաների թունավորման պատճառը եղել է հավի մսով պատրաստված ուտեստը։

Նշվում է, որ անչափահասները «Էլկա» զարգացման կենտրոնի սաներ են։ Նրանք 7-ից 11 տարեկան հասակի են, որոնցից 4-ը տղա, իսկ 4-ը՝ աղջիկ։

Աղբյուրի հետ զրույցում ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հայտնել է, որ երեխաների վիճակն արդեն կարգավորվել է, նրանք դուրս են գրվել։

Իսկ ոստիկանությունից հայտնել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ