Երեւան-Կապան-Երեւան թռիչքներն առաջիկա ամիսներին չեն կայանա

Հրապարակող՝

novair

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն կասեցրել է Երեւան-Կապան-Երեւան թռիչքների իրականացմամբ հայտնի «ՆովԷյր» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը: Սա այն փաստաթուղթն է, առանց որի ոչ մի ավիաընկերություն չի կարող կոմերցիոն գործունեություն ծավալել: Այս մասին տեղեկացնում է Հետք-ը։

ՔԱԿ-ը «ՆովԷյրի» վկայականի գործողությունը կասեցրել է հոկտեմբերի 27-ին 6 ամսով՝ մինչեւ 2026 թ. ապրիլի 27-ը: «ՆովԷյրը» ունի 1 օդանավ՝ չեխական արտադրության L-410UVP-E20 տիպի ինքնաթիռ (ՀՀ գրանցումը՝ EK-4117): Սեպտեմբերի 3-4-ին այդ միակ օդանավը՝ EK-4117-ը, Երեւանից թռել է չեխական Բռնո, որտեղ այժմ տեխնիկական սպասարկում է անցնում:

«ՆովԷյրը» Երեւան-Կապան-Երեւան երթուղով կոմերցիոն փոխադրումներ է իրականացնում 2023-ի օգոստոսից: 2023-ի ընթացքում ավիաընկերությունը տեղափոխել է 207 ուղեւորի, 2024-ին՝ 1365 հոգու, իսկ 2025-ի հունվար-սեպտեմբերին՝ 2096 հոգու: Սա ինքնաթիռ շահագործող միակ ավիաընկերությունն է Հայաստանում, որ ներքին թռիչքներ է կատարում, իսկ Երեւան-Կապան-Երեւան երթուղին առայժմ միակ ներքին չվերթն է մեր երկրում:

Ամենաթարմ