Հասարակություն

Հուլիսի 30-ին տեղի կունենա Երևան – Միներալնիյե Վոդի չվերթը

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտնում է, որ հուլիսի 30-ին տեղի կունենա Երևան – Միներալնիյե Վոդի չվերթը։

«Երևան-Միներալնիյե վոդի չվերթը տեղի կունենա 16:30-ին (տեղական ժամանակով): Թռչել կթույլատրվի միայն Ստավրոպոլի երկրամասի, Կարաչաևո-Չերքեզական Հանրապետության, Կաբարդինո-Բալկարյան Հանրապետության, Հյուսիսային Օսիայի Հանրապետության, Ինգուշեթիայի Հանրապետության, Չեչենական Հանրապետության, Դաղստանի Հանրապետության, Կալմիկիայի Հանրապետության, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության, Սևաստոպոլի բնակիչներին:

Չվերթին գրանցվել անհրաժեշտ է հետևալ հղումով՝ https://www.gosuslugi.ru/395443/1։ Ինքնաթիռում տեղերի քանակը սահմանափակ է: Ցուցակները կկազմվեն պետական ծառայությունների գրանցման հիման վրա»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/embassyru.am/photos/a.736584419718931/3471815352862477/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ