«Երևան Սիթի» սուպերմարկետի Կոմիտասի մասնաճյուղը, որտեղ նոյեմբերի 6-ին հրդեհ էր բռնկվել, վերադարձել է բնականոն աշխատանքին։
Նշենք, որ երեկ բռնկված հրդեհի պատճառով դեպքի վայր էին մեկնել մեծաթիվ հրշեջ-փրկարարական ջոկատներ։ Հրդեհը մեկուսացվել էր ժամը 13:09-ին, իսկ մարվել՝ 13:54-ին։ Տուժածներից մեկը հոսպիտալացվել էր, իսկ հրշեջներին հաջողվել էր կանխել հրդեհի տարածումը հարակից տարածքներում։

