Երևանում և Ստեփանակերտում ապրիլի 23-ին կկազմակերպվեն ջահերով երթեր: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ-ն:
Նշվում է, որ Արցախում երթը կմեկնարկի Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից, ժամը 19:00-ին:
Երևանում ջահերով երթի մեկնարկը կտրվի 15 րոպե անց՝ ժամը 19:15-ին, Հանրապետության հրապարակից:
Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը:
