Արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։
Այս մասին որոշումն այսօր ընդունվեց Երևանի ավագանու նիստի ժամանակ։
Կոչումը շնորհվեց հեռուստատեսության և ռադիոյի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, արվեստի, գիտության և կրթության ոլորտում ունեցած հաջողությունների համար։
Նախագծին կողմ քվեարկեց ավագանու 39 անդամ, ձեռնպահ՝ 2 անդամ։