fbpx
Հասարակություն

Երևանի քաղաքապետարանը վթարային շենքերի բնակիչների խնդրի լուծման նոր մեխանիզմ է մշակում

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած հանրային լսումների մասնակիցներին հետաքրքրում էին նաև 4-րդ կարգի վթարային շենքերի ապամոնտաժման և բնակիչների փոխհատուցման խնդրի լուծման գործընթացը: Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ներկայացրեց, որ այժմ իրականացվում է ծրագիր, որով, սակայն, խնդիրն ամբողջությամբ լուծել հնարավոր չէ:

«Եղած թվաքանակի հետ իրականացնում ենք ծավալուն աշխատանքներ, երկու բազմաբնակարան շինության, Արցախի երկու հանրակացարանային շենքերն են, իրականացնում ենք վերաբնակեցման գործընթաց սեփականություն հանդիսացող անհատույց տրամադրման միջոցով, բայց ֆոնդը կսպառվի, չենք ունենա սեփական բնակարանային ֆոնդ»,- ասաց նա:

Քաղաքապետարանը խնդրի լուծման այլ մեխանիզմ է մշակում, փորձելու են դա անել մասնավոր բիզնեսի հաշվին: Հայկ Սարգսյանը մանրամասնում է, թե ինչպես.

«Հիմնականում մեր շենքերը 4-5 հարկանի են, մենք իրականացնում ենք վերակառուցման այսպիսի մի ծրագիր, որը ենթադրում է մասնավոր կամ ներդրումային ընկերությունների կողմից շենքերի քանդման, վերակառուցման, բարձր հարկայնության կաուցման ծրագիր: Օրինակ` 5-րդ հարկում բնակվող ընտանիքների բնակարանի քանակը հատուցել նույն քանակությանմբ նոր շենքում և ունենալ լրացուցիչ հարկեր, բնակարանային ֆոնդ, որի իրացման արդյունքում կունենանք նոր բնակարանային ֆոնդ, վերաբնակեցված ընտանիքներ և շինարարական բիզնես»:

Նա նշեց, որ այս պահին միակ այլընտրանքը սա է, իսկ ընդհանրապես ավելի մեծամասշտաբ տարբերակով հարցը լուծելը քաղաքապետարանի հնարավորություններից դուրս է:

Բայց խնդիր է նաև 4-րդ կարգի վթարայինների ֆոնդի իրական պատկերը գնահատելը: Ինտենսիվ սեյսմիկ գնահատումներ չեն իրականացվել, նշեց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ մոտավորապես  10-15 շենքի մասին է խոսքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ