Երևանի Վարդաշեն թաղամասում այրվել է մոտ 6000 քմ խոտածածկույթ

Հրապարակող՝

Մեսրոպ Պապիկյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

Մայիսի 31-ից հունիսի 1-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասում այրվել է մոտ 6000 քմ, Ամերիկյան դեսպանատան մոտակայքում՝ մոտ 500 քմ, Նորագավիթի 13-րդ փողոցում՝ մոտ 5 հա, 14-րդ փողոցում՝ մոտ 8 հա, Արմավիրի մարզի Մերձավան գյուղում՝ մոտ 5 հա խոտածածկույթ, Արարատի մարզի Սիս գյուղում՝ մոտ 4000 քմ, Մասիս քաղաքում՝ մոտ 3000 քմ եղեգն:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ