Ռուս խաղաղապահների ու ռազմական ոստիկանության ուղեկցությամբ՝ ավտոբուսների շարասյունը Երևանից Ստեփանակերտ է տեղափոխել 540 արցախցի փախստականի։
Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել արցախցիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր։
Ըստ աղբյուրի՝ առայսօր Արցախ է վերադարձել մոտ 44,6 հազար փախստական։