fbpx
Հասարակություն

Երևանում 16-ամյա աշակերտը շենքի 4-րդ հարկից վայր է ընկել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 4-ին, Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի փաստով. ժամը 18։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 51 բժիշկների խումբը «կատատրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխված քաղաքացին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին 16-ամյա Հ. Կ.-ն է, ով իրենց շենքի 4-րդ հարկի պատշգամբից վայր է ընկել։

Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, անզգուշություն, թե ինքնասպանության փորձ, պարզ կլինի քննության ընթացքում։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը սովորում է Երևանում գործող բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի ավագ դպրոցի 10-րդ դասարանում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ