fbpx
Հասարակություն

Երևանում բեռնատարը շրջվել է ավտոմեքենայի վրա. կա զոհ և վիրավորներ

Դեկտեմբերի 24-ին, ժամը 16:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի գաջի գործարանի մոտ (ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» հաշվառման-քննական բաժանմունքի մոտակայքում) տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցից գաջի գործարան տանող ճանապարհին՝ հեղուկ գազի լիցքավորման կետի մոտակայքում, երկաթյա թիթեղի գլանակներով բարձված «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վահան Ա. ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կայանած «Mercedes» (վարորդ՝ Արա Գ. ծնված 1981 թ.) և «Renault Logan» (վարորդ՝ Դավիթ Հ.) մակնիշների ավտոմեքենաներին և կողաշրջվել «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի վրա:

Պատահարի հետևանքով փլուզվել է «Ստարտ Օիլ» ՍՊԸ-ին պատկանող հեղուկ գազի գազալցակայանի պարիսպը (մոտ 15 քմ), իսկ բարձված գլանակները դուրս են թափվել բեռնատարի թափքից և գլորվել «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի վարորդի վրա, ով տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հեղուկ գազի լիցքավորման կետի աշխատակից Վահան Ա.-ն (ծնված 1979 թ.) և «MAN» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս են բերել երկաթյա թիթեղի գլանակների արանքից և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ