Երևանում է ԵՄ հատուկ ներկայացուցիչը

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է։

Այս մասին նա գրել է Twitter-ում։

Նրա այցը երկօրյա է։ Նա մի շարք հանդիպումներ կանցկացնի Երևանում։

Կլաարը գրել է, որ միջազգային իրավիճակը գնալով ավելի լարված է դառնում ու ԵՄ-ն առավել, քան երբևէ՝ հավատարիմ է Հարավային Կովկասը խաղաղ և բարգավաճ տեսնելու նպատակին։

Ամենաթարմ