fbpx
Իրավական

Երևանում տղան դանակահարել է հորքրոջը

Փետրվարի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացուհու:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 62-ամյա Վեներա Միրզոյանն է, ով՝ ըստ բժիշկների տեղեկանքի, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոցի 19 հասցեից:

Աղբյուրի տեղեկություններով՝ Երևան քաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 33-ամյա Կարեն Միրզոյանը դանակի մի քանի հարված է հասցրել իր հորաքրոջ՝ Վ. Միրզոյանի պարանոցի, կրծքավանդակի հատվածներում, որից հետո ահազանգել է ոստիկանություն, և արդեն նրան դեպքի վայրից Էրեբունու ոստիկանության բաժին են տեղափոխել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները: Քննչական խումբը հայտնաբերել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։

Աղբյուրի տեղեկություններով՝դանակահարության պատճառը եղել է Լենինգրադյան փողոցի տան տնօրինման հետ կապված խնդիրը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ