fbpx
Սպորտ

Երևանը՝ եվրոպական ֆուտբոլի կենտրոն. քաղաքապետն ու ՀՖՖ նախագահը տվեցին UEFA-U19-ի հետհաշվարկի մեկնարկը

Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունից 100 օր առաջ Հյուսիսային պողոտայում՝ նորաբաց Եվրոպայի հրապարակում, տրվել է խորհրդանշական ժամացույցի հետհաշվարկի հանդիսավոր մեկնարկը: Այն ազդարարել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Հուլիսի 14-27-ը Երևանում կհավաքվեն Եվրոպայի մինչև 19 տարեկանների ուժեղագույն հավաքականները: Տարիքային այս խմբի՝ աշխարհամասի գլխավոր տիտղոսի համար 2 շաբաթ կպայքարեն Պորտուգալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Չեխիայի, Իռլանդիայի և Նորվեգիայի հավաքականները: Նրանց, որպես կազմակերպիչ երկիր, կմիանա Հայաստանի ընտրանին:

Կարևորելով մայրաքաղաքում նման կարգի մրցաշարի անցկացումը՝ Հայկ Մարությանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն իր հերթին կանի հնարավորը, որպեսզի մրցաշարն անցնի հավուր պատշաճի:
«Սա մեր երկրի պատմության մեջ երևի թե խոշորագույն սպորտային միջոցառումն է լինելու: Երևանն ու Հայաստանը հուլիս ամսվա ընթացքում դառնալու են իսկապես Եվրոպայի կենտրոնը: Երևանը պատրաստ է ընդունելու մասնակիցներին և զբոսաշրջիկներին», – նշել է քաղաքապետը:

Քաղաքապետ Հայկ Մարությանն ու ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը գնդակներ են նվիրել միջոցառման մասնակիցներին ու անցորդներին:

Հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ