Հունվարի սկզբին Շակիրան երգ թողարկեց Ժերար Պիկեի մասին: Ու թեև «վրեժի երգում» չի նշվում ֆուտբոլիստի անունը, սակայն համացանցի օգտատերերը վստահ են, որ խոսքը նրա մասին է։ Կարծում ենք, որ ամեն ինչ պարզ է այս տողերից. «Դու Ferrari-ին փոխարինեցիր Twingo-ով։ Քո Rolex-ը՝ Casio-ով»։
Ի դեպ, «53» թրեքն անհավանական հայտնի է դարձել։ Մի քանի օրում այս երգով տեսահոլովակը YouTube-ում հավաքել է ավելի քան 100 միլիոն դիտում։ Շակիրան հավանաբար հասկացել է, որ չի կարող կանգ առնել այսքանով։ Ինչպես հայտնում է իսպանական Marca պարբերականը, աստղը որոշել է նոր երգ թողարկել նախկին սիրեկանի մասին և դրա համար հատուկ ամսաթիվ է ընտրել։ Ըստ լուրերի՝ թողարկումը տեղի կունենա փետրվարի 2-ին՝ այն օրը, երբ Շակիրան և Ժերար Պիկեն նշում են իրենց ծննդյան օրերը:
Երգչուհին լքել է մարզիկին նրա բազմաթիվ դավաճանությունների պատճառով։ Նախկին զույգը միասին մեծացրել է որդիներին՝ Միլանին ու Սաշային։ Ոչ վաղ անցյալում աստղը ստացավ երեխաների խնամակալությունը։