«Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հաջորդ տարի կլքի ակումբը՝ ստանալով ազատ գործակալի կարգավիճակ: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո 27-ամյա խաղացողը ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ մատդիր չէ երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ:
«Ռեալ»-ն այս ամռանը հետաքրքրված էր դանիացի ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն որոշել է մինչև հաջորդ ամառ հետաձգել այդ տրանսֆերը:
ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում Էրիկսենը մասնակցել է 35 խաղի, որոնց ընթացքում դարձել 8 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: