fbpx
Սպորտ

Էրիկսենի գործակալը հայտնել է` ինչպես է նրա ինքնազգացողությունը

Քրիստիան Էրիկսենի գործակալ Մարտին Շութցը հայտնել է, թե ինչ վիճակում է գտնվում ֆուտբոլիստը:

«Քրիստիան Էրիկսենը շնչում է և կարող է խոսել: Նա գիտակից վիճակում է գտնվում»,- մեջբերում Շութցին լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Եվրոպայի առաջնության B խմբի շրջանակում Դանիայի և Ֆինլանդիայի միջև հանդիպումը դադարեցվել է բժշկական հրատապ օգնության պատճառով: Հիշեցնենք, որ խաղի ընթացքում դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կորցրել է գիտակցությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ