Երկաթուղային խոշոր վթար Կահիրեում. կան տասնյակ զոհեր

Հրապարակող՝

Երկաթուղային խոշոր վթար Կահիրեում. կան տասնյակ զոհեր

Ամենադիտվածներ

Կահիրեի կայարաններից մեկում տեղի ունեցած վթարի հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել: Հաղորդվում է ավելի քան 50 վիրավորի մասին: Այս մասին հայտնում է Al Shorouk պարբերականը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գնացքը դուրս է եկել մեկնակետից: Հաղորդվում է, որ այն ընթանալիս է եղել մեծ արագությամբ: Որոշ ժամանակ անց, չկարողանալով արգելակել՝ բախվել է հարթակին ու պայթել: Պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը մեծ արագությամբ սկսել է տարածվել դեպի Կահիրեի Ռամզես կայարանի մոտակայքում գտնվող շենքերը:

Ըստ որոշ տեղեկությունների՝ մարդիկ զոհվել են հիմնականում վթարի հետևանքով այնտեղ տարածված գազից թունավորվելու հետևանքով, քանի որ մարդիկ խուճապի մեջ չեն կարողացել դուրս գալ շենքից:

Ներկայում կայարանում գնացքների երթևեկությունը դադարեցված է: Դեպքի վայր է ժամանել հրշեջ մեքենաների մի քանի հաշվարկ:

Ամենաթարմ