Այսօր` մայիսի 8-ին Թեհրան նահանգում 5.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ցնցումները գրանցվել են Թեհրանի ժամանակով 00.48-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը Իրան մայրաքաղաքից 58 կմ հեռավորության վրա է եղել, իսկ օջախը 7 կիլոմետր խորության վրա է եղել:
Իրանի շտապ օգնության մամուլի քարտուղար Մոջթաբ Խալեդիին հայտնել է, որ 2 մարդ է զոհվել, 13 մարդ վնասվածքներ է ստացել:
Այս մասին հայտնում է IRNA-ն:

