Ասյօր՝ օգոստոսի 27-ին, ժամը 02:29-ին ԱԻՆ սեյսմոլոգիական ցանցի կողմից՝ Մարտունի քաղաքից 23 կիլոմետր արևմուտք, 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ ցնցման օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։
ԱԻՆ-ից հայտնում են, որ էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը 4-ից 5 բալ է կազմել։
Ըստ աղբյուրի՝ երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում (3 բալ) ու Երևանում (2 բալ):