Հուլիսի 4-ին Կառավարության հերթական նիստի ընթացքում ընդունված որոշումներից մեկի համաձայն՝ կրկնապատկվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների պատվովճարը։ Մինչև այժմ վետերաններն ամսական ստանում էին 50 հազար դրամ պատվովճար: Օգոստոսից նրանց ստանալիք գումարը կդառնա 100 հազար դրամ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, պատասխանելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարցին՝ թե քանի՞ վետերան ունենք Հայաստանում, նշեց՝ 397 վետերան։ Նրանց պատվովճարների բարձրացման դեպքում բյուջեի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չի ընկնի, քանի որ, ըստ Բաթոյանի, ծախսերը կատարվելու են տնտեսումների հաշվին։