ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր ստացել է կորոնավիրուսի դեմ չինական «ԿորոնաՎակ» պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Այս մասին Նազարյանը գրառում է կատարել Facebook-ում։
«Բարեկամներ, այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ Սինովակ ընկերության ԿորոնաՎակ (CoronaVac) պատվաստանյութի երկրորդ դեղաչափը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ չինական այս պատվաստանյութի կիրառումը, այն ճանաչել է անվտանգ ու արդյունավետ։
Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը»,- գրել է նա:
https://www.facebook.com/lenazarian/photos/a.332218137327412/871006136781940/?type=3