Թունիսի մայրաքաղաքում Ջաբալ Ջելլուդ կայարանի մոտ երկու մարդատար գնացքների են բախմել, որի հետևանքով տուժել է ավելի քան 70 մարդ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի քաղաքացիական պաշտպանության վարչությանը։
«72 ուղևոր հոսպիտալացվել է Ջաբալ Ջելլուդ կայարանի մոտ երկու գնացքների բախումից հետո։
Տուժածներից շատերը թեթև վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Միջադեպի պատճառները պարզվում են»,- հայտնել են վարչությունից: