Epigraph և Նոյյան տապան գրախանութները գրքեր են նվիրել «պարտադրված» հանգստի մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Վստահ ենք, որ ժամանակն ավելի բովանդակալից կանցնի: Շնորահակալ ենք նման նախաձեռնության համար»,-նշել է խոսնակը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի վարակի կասկածանքով 31 ՀՀ քաղաքացի է մեկուսացվել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում:
https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2407704315998014?__xts__[0]=68.ARAy8AWjUnYr8GHzTWW9oSBZTv6qp5kLxognzCMaLBvGftLLudtcA6Dx4ynZbIuQZgnPvTALf7zStxuB0Hi2Q-_p3kWKN6UK2J8231MqVVo8AxNpX60LpkBtbNhXZcoDd9qEaNakStZ7k3ONIFi2kIqGTy6LW5kutsg2JZy8WRxxA2EhRVRURAMvgk7avDouNyINKcosYKhqDHeo&__tn__=-R
