Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։
«Հուլիսի 13-16-ը ներառյալ` ժամը 20։00-ից 08։00, Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով դադարեցվելու է երթևեկությունը Սևանից դեպի Երևան ուղղությամբ։
Գործելու է Աբովյան-Բալահովիտ-Երևան այլընտրանքային ավտոճանապարհը:
- Հունիսի 17-ից գործարկում է Երևան-Սևան-Շորժա էլեկտրագնացքը
- Երևան-Սևան-Շորժա էլեկտրագնացքն ու նորոգման փուլում գտնվող Բջնի-Հրազդան ճանապարհը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- ասվում է հաղորղագրության մեջ: