Ես ապշած էի Ադրբեջանում վերջերս ձերբակալված լրագրողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքից. ԵՄ դեսպան

Հրապարակող՝

Ես ապշած էի Ադրբեջանում վերջերս ձերբակալված լրագրողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքից. ԵՄ դեսպան

Ամենադիտվածներ

Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պետեր Միխալկոն հիասթափություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի կապակցությամբ:

Այս մասին նա գրառում է արել «X»-ի իր միկրոբլոգում՝ նշելով.

«Ես ապշած էի Ադրբեջանում վերջերս ձերբակալված որոշ լրագրողների նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին հաղորդումներից:

Մասնավորապես՝ երիտասարդ կանանց նկատմամբ, որոնց ձեռնաշղթաներ են հագցնում, դատարանի դահլիճում նստեցնում ապակե վանդակներում կամ մերժում են մարդկային տարրական կարիքները: Յուրաքանչյուր ոք ունի արժանապատվության և հարգալից վերաբերմունքի իրավունք»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանում նախորդ ամիս ձերբակալվել էր հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալին: Նա ութերորդ ԶԼՄ ներկայացուցիչն է, որը ձերբակալվել էր մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում։

Ամենաթարմ