Ես չեմ ձգտում որևէ պաշտոնի․ Սաակաշվիլի

«112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում Վրաստանի նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում քաղաքական հավակնություններ չունի։

«Ես որևէ քաղաքական հավակնություն չունեմ, քանի որ արդեն եղել եմ բոլոր պաշտոններում, տեսել եմ ամեն ինչ։ Ինչ-որ բանի համաձայնելիս շատ զգույշ կլինեմ։ Ես դրա միջով անցել եմ, և չեմ ձգտում որևէ պաշտոնի», – վստահեցրել է քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունը վերադարձնելու մասին։

Ամենաթարմ