Ես դատապարտում եմ տեղի ունեցածը, դա հակասում է խաղաղ բանակցություններին․ Դենդիասը՝ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Հրապարակող՝

Երեքշաբթի երեկոյան մեզ համար մեծ շոկ էր․ Քեյնը՝ Պոչետինոյի հեռանալու մասին

Ամենադիտվածներ

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ։

«Ես կլինեմ անկեղծ։ Հունաստանը բազմիցս ընդգծել է, որ մենք աջակցում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը, եւ դա, իհարկե, վերաբերում է Հայաստանին։ Մենք հավատում ենք սահմանների անձեռնմխելիությանը։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ մի քանի օր առաջ, երբ Հայաստանի տարածքը գնդակոծվեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից, ուզում եմ մեջբերել Մակրոնի խոսքերը, որոնք նա ասել էր նախօրեին, ես դատապարտում եմ տեղի ունեցածը, դա հակասում է խաղաղ բանակցություններին»,- Երեւանում կայացած ճեպազրույցում ասել է Դենդիասը։

Ամենաթարմ