«Ման Յունայթեդի» նախկին պաշտպան Նեմանյա Վիդիչը խոսել է «Ման Սիթիի» ֆուտբոլիստ Սերխիո Ագուերոյի մասին։
«Ագուերոն այնպիսի տեսք ունի ասես բառացի հետաքրքրված չէ նրանով, թե ինչ է կատարվում դաշտում։ Նա նման չէ այն տղային, որը 10 մետր կվազի, ապա ցատկ կանի։ Վստահ եմ, որ Սերխիոն ի ծնե պաշտպան է։ Նա գիտի՝ որտեղ է հայտնվելու գնդակն ու որ կողմ ավելի լավ կլինի ուղարկել այն։ Նա կարողանում է տուգանայինում կտրուկ փոխել ուղղությունը․ դա հատկապես լավ է աշխատում անգլիական հզոր պաշտպանների դեմ։ Նա արագ է հարվածում ու ի զորու է դրիբլինգից հետո տուգանայինից գոլ խփել։
Ես նրա դեմ խաղացել եմ, երբ «Սիթին» հաղթեց մեզ 4-1 հաշվով Մոյեսի ժամանակ։ Դա իմ վատագույն խաղն էր ՄՅՈՒ-ի կազմում», – Վիդիչի խոսքերը փոխանցում է The Athletic-ը։