«Ես մոտ ապագայում ծրագրում եմ ուղևորություն դեպի Իսրայել՝ համատեղ ձեռնարկատիրությունը խթանելու նպատակով», – Զոհրաբ Մնացականյան

Հրապարակող՝

«Ես մոտ ապագայում ծրագրում եմ ուղևորություն դեպի Իսրայել՝ համատեղ ձեռնարկատիրությունը խթանելու նպատակով», – Զոհրաբ Մնացականյան

Ամենադիտվածներ

The Jerusalem Post հեղինակավոր պարբերականը Հայաստանի, հայ-իսրայելական հարաբերությունների բարելավման վերաբերյալ հոդված է հրապարակել: Հոդվածագիր Իրիշ Գեորլեթն իր հոդվածում ներկայացնում է Հայաստանի հարուստ պատմությունը։ Հոդվածում անդրադարձ է կատարվում հայ-իսրայելական հարաբերություններին, ցեղասպանվելուն և արագ ոտքի կանգնելուն։

Հայ-իսրայելական հարաբերությունների մասին հրեա լրագրողը զրուցել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանի հետ, ով նաև Հայաստան-Իսրայել խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարն էր: Զաքարյանը, մասնավորապես, ասել է.

«Իսրայելի հետ մեր հարաբերությունները շատ կարևոր են: Մեզ նման Իսրայելն էլ փոքր երկիր է, շրջապատված է թշնամիներով, և մենք կցանկանայինք, որ մեր տնտեսությունը լիներ այնքան հզոր, որքան ձերն է: Մենք ձգտում ենք ընդլայնել մեր փոխգործակցությունը զբսաշրջային ոլորտից մինչև պաշտպանական ոլորտ: Կարծում եմ, որ այդ ուղղությամբ բավարար աշխատանք չենք կատարել, միևնույն ժամանակ, Ադրբեջանն ու Վրաստանը հասցրել են ավելի սերտ հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ»:

Հրեա լրագրողը խոսել է նաև արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ:

«Մենք տարբերվում ենք մեր հարևաններից։ Մենք երկար պատմություն ունենք, վերապրել ենք բազմաթիվ պատերազմներ ու ներխուժումներ։ Մենք գիտենք՝ ինչպես ադապտացվել տարբեր մշակույթներին»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը շատ բան ունի առաջարկելու Իսրայելին գյուղատնտեսության, գիտության, տեխնոլոգիաների, կրթության և ինովացիայի ոլորտներում։

«Մենք զարգացրել ենք բջջային մի շարք հավելվածներ, որոնք գրավում են միլիոնավոր օգտատերերի։ Ես մոտ ապագայում ծրագրում եմ ուղևորություն դեպի Իսրայել՝ համատեղ ձեռնարկատիրությունը խթանելու նպատակով»,- ասել  է նա։

Գրում է shantnews.am-ը։

Ամենաթարմ