fbpx
Սպորտ
11:55 16/08/2019

Ես տպավորված եմ, Ռուբլևը հիանալի հանդիպում անցկացրեց. Ֆեդերեր

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը մեկնաբանել է Ցինցինատիում անցկացրած մրցաշարի երրորդ տուրի խաղում կրած պարտությունը ռուսաստանցի Անդրեյ Ռուբլևից: Նշենք, որ հանդիպումն ավարտվել է 3: 6, 4: 6 հաշվով:

«Ռուբլևը արժանիորեն հաղթեց. նրա պաշտպանությունը, հարձակումը, գերազանց են: Նա ինձ ոչ մի հնարավորություն չտվեց: Ես իսկապես տպավորված եմ, Անդրեյը հիանալի հանդիպում անցկացրեց»,- ասել է Ֆեդերերը:

Տեղեկացնենք, որ կիսաեզրափակիչ դուրս գալու համար Ռուբլևը մրցելու է հայրենակից Դանիիլ Մեդվեդևի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ