Էսփերն անընդունելի է համարել Թուրքիայի ցանկացած գործողություն Սիրիայում

Հրապարակող՝

90 տարեկան հասակում մահացել է կինոռեժիսոր Կլոդ Գորետան

Ամենադիտվածներ

ԱՄՆ-ի պաշտպանության նոր նախարար Մարկ Էսփերն անընդունելի է համարել Թուրքիայի ցանկացած գործողություն, որն այդ պետությունը կփորձի իրականացնել Սիրիայում: Այս մասին օգոստոսի 6-ին հայտնել է Reuters գործակալությունը:

Պենտագոնի ղեկավարը նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները կկանխի ցանկացած օտարերկրյա ներխուժում Սիրիայի տարածք, որը կսպառնա կողմերի շահերին:

«Մենք պատրաստվում ենք կանխել այն միակողմանի ներխուժումները, որոնք կհակասեն Միացյալ Նահանգների, Թուրքիայի և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» փոխադարձ շահերին Սիրիայի հյուսիսում»:

Օգոստոսի 5-ին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը հայտարարել է, որ Վաշինգտոնն անհանգստացած է Սիրիայի տարածքում՝ Եփրատ գետից արևելք, ռազմավական գործողություն անցկացնելու թուրքական բանակի մտադրությունից և անընդունելի է համարում այդօրինակ գործողությունները:

Ամենաթարմ