Էստոնիան, Նիդերլանդները, Չեխիան և Շվեդիան առաջարկել են Եվրամիությանը պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ՝ հաշվի առնելով օտարերկրյա գործակալների մասին օրենքը։
Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով երկու աղբյուրի։
Առաջարկվող սահմանափակումների թվում են Եվրամիության միջոցներից Վրաստանի համար միջոցների սառեցումը, նպատակային պատժամիջոցները, ինչպես նաև առանց վիզայի ռեժիմի կասեցումը, որը գործում է Վրաստանի քաղաքացիների համար 2017 թվականից։ Միաժամանակ ԵՄ որոշ անդամներ դեմ են առանց վիզայի ռեժիմի վերացմանը։ Նրանք կարծում են, որ պետք է զգույշ լինել՝ սխալ մարդկանց թիրախ չդարձնելու համար։
Այս երկրները քննարկում են Վրաստանի կառավարության վրա «ճնշելու տարբեր միջոցներ» և առաջարկում են հարցը քննարկել հաջորդ շաբաթ ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը։