fbpx
Աշխարհ

Էստոնիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմությունը

Էստոնիայի ընդդիմադիր «Բարեփոխումների կուսակցությունը» հաղթել է երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։

Ընդդիմությունը կարող է էստոնական խորհրդարանում ակնկալել 34 մադատ 101-ից՝ ընդլայնելով ներկայացվածությունը 4 տեղով։ Սա 1994 թվականին ստեղծված կուսակցության լավագույն արդյունքն է պատմության մեջ։ Իշխող կենտրոնամետները զբաղեցրել են երկրորդ տեղը և կարող են ստանալ 26 մանդատ։

Հանրապետական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ ռեֆորմիստների օգտին է քվեարկել ընտրողների 28․9% -ը։

Ընդդիմության նախընտրական արշավի հիմքում եղել է 3 հիմնական հարց՝ հարկային քաղաքականության փոփոխումը, քաղաքացիության հարցում կոշտ կուրսի պահպանումը և ռուսական դպրոցների ու մանկապարտեզների անցումն էստոներենով ուսուցման։

Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցել է 10 կուսակցություն և 15 անկախ թեկնածու։ Խորհրդարանում հայտնվելու համար անհրաժեշտ է հաղթահարել 5 տոկոսի շեմը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ