Միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով Սիրիայում խաղաղ բնակիչներ են զոհվել

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով Սիրիայում խաղաղ բնակիչներ են զոհվել

Սիրիա-իրաքյան սահմանից ոչ հեռու գտնվող Բագուզ գյուղի շրջանում կիրառվել են սպիտակ ֆոսֆորով արգելված ռումբեր։ Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA հեռուստաալիքը։

Նշվում է, որ բնակավայրին գիշերը հարվածել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիացիան։

Հաղորդվում է խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին, որոնց թիվը չի հստակեցվում։

SANA-ն նշում է, որ սա արգելված զինամթերքի կիրառմամբ կոալիցիայի երկրորդ հարձակումն է վերջին մեկ օրում։ Ավելի վաղ նույն նյութերի կիրառմամբ ևս մեկ հարձակում էր կատարվել Դեր Զորում։

Հրապարակող՝

Ամենաթարմ