Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Խորվաթիա–Հունգարիա հանդիպումից հետո(1-2),խաղի մասին իր մեկնաբանությունն է արել Լուկա Մոդրիչը:
«Պետք է համբերատար լինենք, ավելի արագ խաղանք և շարժվենք: Հիասթափված ենք, քանի որ այս պարտությունը մեզ համար ծանր հարված է:
Մենք պետք է միասին պայքարենք մինչև վերջ: Այս անգամ մեր խաղը չցուցադրեցինք: Վատ խաղի առաջին ազդանշանները եղան Ադրբեջանի հետ հանդիպման ընթացքում, բայց մենք կարողացանք հաղթել, իսկ այսօր շոկի ենթարկվեցինք:
Եթե շարունակենք նման ձևով հանդես գալ, լուրջ խնդիրներ կունենանք: Մեզ բոլորիս հարկավոր է արթնանալ, ավելի լավ խաղալ և մոռանալ նախկինում գրանցած հաջողությունները: Այսպիսինն է ֆուտբոլը. ուրախությունների համար շատ ժամանակ չպետք է ունենաս: Այո, մենք մեծ հաջողության ենք հասել Աշխարհի առաջնության ժամանակ, բայց այժմ պետք է կենտրոնանանք ապագայի վրա: Ողբերգություն կլինի, եթե Եվրոպայի առաջնության ուղեգիր չնվաճենք»,- ասել է Մոդրիչը: