Նիկոլ Փաշինյանի կողմից Կաթողիկոսին գործակալ համարելու, բայց դրա հետ մեկտեղ քրեաիրավական պատասխանատվության չկանչելու մասին Վլադիմիր Հովհաննիսյանն այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում․
Եթե Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ-ն իսկապես օտարեկրյա հատուկ ծառայության լեյտենանտ է, որը նաև պարբերաբար «դանոսներ» է տալիս իր վերադաս ավագ լեյտենանտին, ապա ինչո՞ւ նրան չեն ձերբակալում:
Եթե կաթողիկոսն այնպիսի գործակալ է, որ այդ մասին անձամբ պետության ղեկավարն է խոսում, ընդ որում՝ պետության թիվ մեկ՝ ԱԺ ամբիոնից, ու այդքանից հետո Գարեգին Բ-ն չի ձերբակալվում ու շարունակում է մնալ կաթողիկոս, ապա պետության ղեկավարը կամ սովորական կապիկություն է անում ԱԺ ամբիոնից, կամ շարքային ստախոս է, կամ էլ նրան ամբողջությամբ ձեռնտու է կաթողիկոսի գործակալ լինելը, քանի որ դրա մասին կարելի է անվերջ խոսել ողջ նախընտրական շրջանում։
Ինքներդ որոշեք, թե այս տարբերակներից որն է ամենառեալն ու խելամիտը։
Սա ինձ լրիվ հիշացնում է վարչապետի մեկ այլ կապիկություն, երբ երկու տարի առաջ ամենօրյա ռեժիմով նույն Փաշինյանն ու նրան երկրորդող թութակները խոսում էին Հայաստանում գործող հինգերորդ շարասյան մասին, բայց այդ հինգերորդ շարասյունը շարունակում էր ազատ «ֆռֆռալ» ու հանգիստ իր «հինգերորդ շարասյունությունը» անել։ Հիշեցնեմ, որ հինգերորդ շարասյան վրա էր բարդվում պատերազմում պարտվելու ողջ պատասխանատվությունը, այսինքն՝ մեծագույն պետական հանցագործություն։ Բայց իրենք դեռ ազատության մեջ են, փոխարենը պատերազմական գործողությունների հետ ոչ մի կապ չունեցող եպիսկոպոսներ են ձերբակալվել։

