Եվրամիության անդամ 27 երկրները, այդ թվում՝ Հունգարիան, այսօր հաստատել են Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցության տրամադրման որոշումը։ «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայության խմբագիր Ռիչարդ Յոզվյակը նշել է, որ սա ևս մեկ փոքր նշան է, որ Հայաստանը մոտենում է ԵՄ-ին այս տարվա կարևոր ընտրություններից առաջ։
Հայաստանը հիմնադրամից օժանդակություն ստանալու հայտ էր ներկայացրել անցած տարի, սակայն Հունգարիան այն արգելափակել էր։ Դիվանագիտական հանդիպումներից հետո, սակայն, Հունգարիան փոխել է իր դիրքորոշումը։ Այս անգամ գումարը կրկնապատկվել է, և առաջնային ուղղությունը նշվել է Հայաստանի զինված ուժերի և պաշտպանական կարողությունների ամրապնդումը՝ լոգիստիկայի և բժշկական սարքավորումների տրամադրմամբ։ Գումարը նախատեսված է առաջիկա 35 ամիսների համար։

