Եվրախորհրդարանը հինգշաբթի ընդունել է բանաձև, որը խիստ քննադատում է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները։ Պատգամավորները դատապարտել են ազգային անվտանգության դրույթների չարաշահումը, որը կիրառվում է որպես հետապնդման գործիք, ինչպես նաև խոսքի ազատության, խաղաղության քարոզչության և հանրային քննադատության քրեականացումը։ Նրանք կոչ են արել անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Կառլովի համալսարանի դոկտորանտ Բահրուզ Սամեդովին և թալիշ ազգային փոքրամասնության հետազոտող Իգբալ Աբիլովին։
Բանաձևում ընդգծվում է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ապագա գործընկերության համաձայնագրի առաջընթացը պետք է պայմանավորված լինի մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքով։ Պատգամավորները նաև պահանջել են, որ Ադրբեջանի իշխանությունները ենթարկվեն ԵՄ մարդու իրավունքների գլոբալ պատժամիջոցների ռեժիմի շրջանակում համապատասխան միջոցառումների պահանջներին։ Բանաձևն ընդունվել է մեծամասնության աջակցությամբ՝ 477 կողմ, 7 դեմ և 69 ձեռնպահ ձայներով։

