Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը Ադրբեջանում՝ միջազգայի իրավունքի կոպիտ խախտմամբ, դատապարտվել է 20 տարի ազատազրկման։
Էուլջեքյանի դեմ ներկայացվել են ահաբեկչության, կազմակերպված հանցագործության մեջ մասնակցության, Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքներ։
Հիշեցնենք, որ Էուլջեքյանը որպես տաքսու վարորդ՝ կրկին լիբանանահայ Մարալ Նաջարյանին տեղափոխում էր Բերձոր, որպեսզի վերջինս վերցնի իր իրերը։ Բայց Շուշիի մերձակայքից նրանք գերեվարվել էին։
Նաջարյանն այս թվականի մարտին ազատ է արձակվել։