Երեկ Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը, որտեղ վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում ՀՀ-ում «Եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ»:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ ԵԽԽՎ-ում տեղյակ չեն, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ինչպիսիք են, օրինակ, Միքայել սրբազանը, Սամվել Կարապետյանը, ովքեր ապօրինի կերպով բանտարկված են այլախոհության համար: Մարուքյանը ընդգծել է, որ ԵԽԽՎ-ն չի դատապարտում և չի մեղադրում ՀՀ իշխանություններին տեղի ունեցող դատաիրավական աբսուրդի համար, չնայած այն հանգամանքին, որ ապացուցված է և վաղուց բոլորի համար ակնհայտ՝ Հայաստանում դատարանները անկախ չեն։
Այս իրավիճակը, ըստ Մարուքյանի, Հայաստանի պատվիրակության ընդդիմադիր հատվածի տապալումն է և խայտառակություն, որը պահանջում է ուշադրություն և արձագանք:

