Բրազիլիայի ազգային հավաքականի և անգլիական «Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնը մասնակցել է Նովա-Վենեսիա քաղաքում կայացած բարեգործական միջոցառմանը:
Հարձակվողը ընկերական խաղ է կազմակերպոլ, որին ներկա է եղել 3 հազար մարդ: Ապա կայացել է մթերքի վաճառք կարիքավորներին: Հաջողվել է հավաքել 6.4 տոնա սնունդ այն ընտանիքների համար, որոնք աղքատության մեջ են:
Ամբողջ մթերքի համար Ռիշարլիսոնը վճարել է իր խնայողություններից: Նշենք, որ այս քանակը երկու անգամ ավելին է նախորդ տարվա նմանատիպ միջոցառման ցուցանիշից: