Կորոնավիրուսի տարածման հետևանքով հետաձգված «Եվրատեսիլ-2020» երգի մրցույթի համար ընտրված մասնակիցները հաջորդ տարի չեն կարողանա հանդես գալ նույն երգով։
Այս մասին հայտարարություն է տարածել միջոցառման մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ, ըստ մրցույթի կանոնների՝ այս տարի ներկայացված երգը չի կարող ներկայացված լինել հաջորդ տարի։
Հայտարարության մեջ ասվում է նաև, որ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն կարող է որոշում ընդունել մասնակցի հարցում։
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։