fbpx
Առողջապահություն

Եվրոպայում կորոնավիրուսից մահվան դեպքերն աճել են 10 %-ով. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ Եվրոպայում վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպքերն աճել են 10 %-ով։ Այսպիսով, Եվրոպան աշխարհում միակ տարածաշրջանն է, որտեղ COVID-19-ով հիվանդացության և վիրուսից մահվան դեպքերը կայուն աճում են։

The Guardian փոխանցմամբ՝ արդեն 6 օր շարունակ Եվրոպայում վիրուսի տարածումն աճում է. մայրցամաքի երկրներից շատերը պայքարում են կորոնավիրուսի 4-րդ կամ 5-րդ ալիքի դեմ։

Ըստ ԱՀԿ-ի՝ ընդհանուր առմամբ աշխարհում վերջին մեկ շաբաթվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 3,1 միլիոն նոր դեպք՝ նախորդ շաբաթվա համեմատությամբ 1%-ով ավելի։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ