fbpx
Սպորտ

Եվրոպական թոփ-ակումբները կարող են սնանկանալ․ Գալիանի

Իտալական «Միլանի» նախկին նախագահ Ադրիանո Գալիանին կիսվել է իր մտավախություններով՝ կապված ներկա իրավիճակի թողած հետևանքների հետ։

«Ակումբները կորցնում են ոչ միայն հեռարձակման իրավունքներից, այլև՝ մարզադաշտերից ստանալիք եկամուտները: Եվրոպական թոփ-ակումբները կարող են սնանկանալ, աշխատավարձերի կրճատումը բավական չէ:

Միայն «Կամպ Նոուի» պաշտոնական ակումբային խանութից «Բարսելոնան» 50 մլն եվրո է ստանում, դա հաճախելիությամբ երկրորդ մարզադաշտն է Իսպանիայում:

Հնարավոր չէ հաշվել, թե ինչպիսի կորուստների կհանգեցնի այս ամենը: ՈւԵՖԱ-ն արդեն իսկ մի սար գումար է կորցրել Եվրոպայի առաջնության հետաձգման պատճառով:

Սա խնդիր է, որը մինչև վերջ չեն հասկանում», – Գալիանիի խոսքերը փոխանցում է Football Italia-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ