Եվրամիությունը և Հնդկաստանը համաձայնության են եկել կնքել համապարփակ առևտրային համաձայնագիր, որն ուղղված է տնտեսական համագործակցության ընդլայնմանը։ Այդ մասին հայտարարել են կողմերը երեքշաբթի՝ հունվարի 27-ին։
«Եվրոպան և Հնդկաստանն այսօր պատմություն են կերտում», – ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նա նշել է, որ ձևավորվում է մոտավորապես երկու միլիարդ մարդու ընդգրկող ազատ առևտրի գոտի։ Կողմերը համաձայնագիրն անվանել են «բոլոր գործարքների մայրը»։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ընդգծել է, որ այն նոր հնարավորություններ է բացում Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության և միլիոնավոր եվրոպացիների համար։

