Նոյեմբերի 27-ից Վրաստանը 6 ամսով կդառնա Եվրոպայի Խորհրդի նախագահող երկիր: Վրաստանի ապագա նախագահության կապակցությամբ պաշտոնական այցով Թբիլիսիում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեինչինովիչ Բուրիչը, որն արդեն երեկվանից պաշտոնական հանդիպումներ է սկսել: Այս մասին հաղորդում է Regionmonitor-ը:
Մարիա Պեինչինովիչ Բուրիչն այցելել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ հանդիպել է Դավիթ Զալկալիիի հետ:
Այցի շրջանակներում գլխավոր քարտուղարը հանդիպումներ կանցկացնի Վրաստանի վարչապետի, նախագահի, խորհրդարանի նախագահի հետ:
Ընդգծենք, որ սա առաջին դեպքն է, որ Վրաստանը դառնում է միջազգային կազմակերպությունը նախագահող երկիր: Նախագահության հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Ստրասբուրգում նոյեմբերի 27-ին:

