«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի նոր տնօրենի անունը հայտնի է։
Այս մասին աշխատանքային խորհրդակցության ժամանակ այսօր խոսեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նա նշեց, որ հիմնարկի նոր տնօրենը Հովհաննես Մանուկյանն է։
Քաղաքապետը շնորհավորեց Մանուկյանին ու ասաց, որ բարդ աշխատանք ու կառուցվածքային փոփոխություններ է սպասում նրանից։
Սարգսյանը նշեց նաև, որ իր կարգադրությամբ՝ մայրաքաղաքի սանիտարական աշխատանքներում կներգրավվեն ևս 200 աշխատակիցներ։